Լրահոս
Քաղաքական
12:17
19.05.22
172

Ամո՛թ քննչական մարմիններին․ Մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում․ Վարդևանյան

Img default alt hy

«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ակցիայի ժամանակ Արամ Վարդևանյանը անդրադառանալով զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի և հորեղբոր Արթուր Գալեյանի ձերբակալություններին, հայտարարել է․

«Ամոթ քննչական մարմիններին։ Այստեղ իրավունք, օրենքի նկատմամբ վեճ չկա, որովհետև որևէ կարիք մարդուն ձերբակալելու չկար, բայց այստեղ հաճախ լսել եք չէ քաղաքական հետապնդում հասկացությունը, ես կարծում եմ այս դեպքում մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում, որին վերջ պետք է տանք՝ պայքարով»։