Լրահոս
Միջազգային
15:27
12.02.26
212

ԱՄՆ-ը և Իրանը պատրաստ են փոխզիջումների միջուկային գործարքի հարցում. Հաքան Ֆիդան

Img default alt hy

ԱՄՆ-ը և Իրանը, կարծես թե, պատրաստ են գնալ փոխադարձ զիջումների՝ հանուն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու։ Այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանը ընդգծել է, որ Վաշինգտոնն ազդակ է ուղարկել իր առանցքային պահանջի հարցում ճկունություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որը վերաբերում է Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը։

Նախարարը նշել է, որ Թեհրանը «անկեղծորեն ձգտում է հասնել իրական համաձայնության» և պատրաստ է ընդունել հարստացման մակարդակների սահմանափակումներն ու տեսչական ստուգումների խիստ ռեժիմը, ինչպես նախատեսված էր 2015 թվականի միջուկային գործարքով։