Լրահոս
Միջազգային
16:53
01.11.22
124

ԱՄՆ-ը և Եվրամիությունն ավելացրել են ռազմական օգնությունը Մոլդովային

Img default alt hy

ԱՄՆ-ը և Եվրամիությունը, արևմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել Է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ գործընկերներ՝ մենք բոլորս ավելացրել ենք օգնությունը Մոլդովային, հատկապես ռազմական ոլորտում: Եվ մենք գիտենք, որ Մոլդովայի համար դա այժմ շատ կարևոր Է»,- ասել Է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երկար տարիներ «աջակցել Է Մոլդովային ռազմական ոլորտում ՝ տրամադրելով սարքավորանք և զինվորական հրահանգիչների օգնություն»: Դեսպանը նաև հայտնել Է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում Է տարաշրջանում իրադրության զարգամանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, սակայն Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից:

Ըստ որում Լոգսդոնը նշել Է, որ, չնայած նման սպառնալիքի բացակայությանը, «շատ կարևոր Է, որ Մոլդովայի իշխանությունները մտածեն զինվորականների, նրանց պատրաստության մասին»: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Է բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին: Դրա համար ԵՄ-ն հավանություն Է տվել Քիշնևին շուրջ 47 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությանը, ինչը թույլ կտա կրկնապատկել Մոլդովայի պաշտպանության տարեկան բյուջեն: Պաշտպանության նախարարության պետքարտուղար Վալերի Միժան հայտնել Է, որ մոլդովական բանակը կստանա արդի զրահատեխնիկա, կապի միջոցներ և անօդաչուներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: