Լրահոս
Աշխարհ
12:47
07.01.21
84

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի միջև հակասություններն ավելի են ընդգծվել

Img default alt hy

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփի և Հանրապետական փոխնախագահ Մայք Փենսի միջեւ հակասություններն ավելի են ընդգծվել, գրում է hraparak.am-ը։

«Փոխնախագահ Մայք Փենսը փոխել է իր թվիթերյան էջի ետնանկարը։ Նկարում բեմահարթակի վրա երևում են Դեմոկրատական գործիչներ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ Փենսին մեղադրել էր համարձակ չլինելու մեջ։ Թրամփը դատապարտել էր փոխնախագահին՝ նախագահական ընտրությունները արգելակելու փորձը մերժելու համար: 

«Մայք Փենսը համարձակություն չունեցավ անելու այն, ինչ պետք է արվեր մեր երկիրը և մեր Սահմանադրությունը պաշտպանելու համար՝ նահանգներին հնարավորություն տալով հաստատել ճշգրտված փաստերի ամբողջությունը, ոչ թե կեղծ կամ անճիշտ փաստերը։ ԱՄՆ-ը ճշմարտությունն է պահանջում»,- գրել էր ԱՄՆ Հանրապետական նախագահը։

Նախագահը և նրա կողմնակիցները Փենսին հորդորում էին մերժել Կոնգրեսում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ 

Նույն օրն ավելի վաղ Փենսը հայտարարություն էր տարածել կապված Թրամփի պահանջների հետ: «Իմ դիտարկած դատողությունն է, որ Սահմանադրությունը պաշտպանելու և պահպանելու իմ երդումը ինձ կաշկանդում է միակողմանի լիազորություն պարտադրել` որոշելու, թե որ ընտրական ձայները պետք է հաշվել, և որոնք` ոչ», - հայտարարել էր Փենսը։

Որպես փոխնախագահ՝ Փենսը նախագահում է ընտրությունների արդյունքները հավաստող վերջին քայլը, որն, ըստ ԱՄՆ Սահմանադրության, մեծամասամբ կրում է արարողակարգային բնույթ»-գրում է կայքը։