Լրահոս
Միջազգային
16:40
27.10.22
85

ԱՄՆ-ն զգուշացրել է Պուտինին՝ ինչ հետևանքներ կլինեն Ռուսաստանի համար, եթե միջուկային զենք կիրառվի

Միացյալ Նահանգները պնդում է, որ անձամբ Ռուսաստանի նախագահն է զգուշացվել, թե ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը: 

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բլումբերգին տված հարցազրուցում ասել է. «Մենք հետևանքների մասին շատ հստակ հայտնել ենք ռուսներին, մասնավորապես նախագահ Պուտինին»: 

Մեկնաբանելով ռուսական կողմի պնդումը, թե Կիևը «կեղտոտ ռումբ» է պատրաստում կիրառել՝ Բլինքենը պնդել է, թե դա «հորինվածք» է, որովհետև դաշնությունը բազմիցս ուրիշներին է վերագրել այն, ինչ ինքն է պատրաստվում անել: