Լրահոս
Միջազգային
14:00
01.11.22
91

ԱՄՆ-ն պետք է Կիևին ցուցաբերվող աջակցության դիտորդ նշանակի. Bloomberg

Img default alt hy

Վաշինգտոնը պետք Է  նշանակի այն ֆինանսական և ռազմական օգնության օգտագործման դիտորդ, որն ԱՄՆ-ը ցույց Է տալիս Ուկրաինային, որպեսզի հասնի ավելի մեծ թափանցիկության միլիարդավոր դոլարների բաշխման հարցում: Հոկտեմբերի 31-ին այս կարծիքն Է հայտնել Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալությունը նշում Է, որ պետական ծախսերը գտնվում են Կոնգրեսի նախընտրական մրցավազքի կիզակետում, ուստի օրենսդիրներն անխուսափելիորեն «կպնդեն, որ լինի ավելի մեծ թափանցիկություն՝ որպես ավելի շատ օգնության տրամադրման պայման»: Ուկրաինային այսուհետև ևս աջակցելու Կոնգրեսի համաձայնության փոխարեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պետք Է նշանակի Ուկրաինայի կողմից ամերիկյան օգնության փաթեթների օգտագործման դիտորդ՝ Աֆղանստանում վերակառուցման հարցրերի գծով ԱՄՆ-ի կառավարության գլխավոր տեսուչի պաշտոնի օրինակով, առավել ևս որ այս տարի Վաշինգտոնն արդեն Կիևի համար տրամադրել Է այնքան միջոցներ, որքան 2020 թվականին ԱՄՆ-ից միասին ստացել են Աֆղանստանը, Եգիպտոսը և Իսրայելը:

«Չարաշահման ներուժը մնում Է մեծ քաոսի մեջ մխրճված երկրում».- գրում Է հրատարակությունը: «Գոյություն ունի նաև հավանականություն, թեկուզև ոչ մեծ, որ ամերիկյան արատադրության զենքը կհայտնվի ոչ այն ձեռքերում կամ կվաճառվի արտասահմանում»,- հավելում Է Bloomberg-ը: Նկատի առնելով օգնության ծավալները՝ Կոնգրեսն իրավունք ունի Ուկրաինայից պահանջելու դրա ծախսման և ԱՄՆ-ի փողերի և ուրիշ աղբյուրներից ստացված միջոցների առանձին պահման մանրամասն պլաններ, համոզված Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: