Լրահոս
Միջազգային
11:13
21.05.22
279

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. Բայդեն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ,  «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է «Interfax.az»-ը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի կարգավորմանը, «որը թույլ կտա ողջ Կովկասին ու Անդրկասպյան տարածաշրջանին բարգավաճել»: