Լրահոս
Քաղաքական
20:00
10.02.26
215

ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերություններում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել․ իրանագետ

Img default alt hy

Ուշագրավ է, որ երեկ Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքը Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելով բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ էր, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն է»։