Լրահոս
Միջազգային
10:07
24.11.22
91

ԱՄՆ-ի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ

Img default alt hy

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում ուսումնական հաստատության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս դպրոցական է վիրավորվել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է CBS-ը։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից մի թաղամասում, կրակոցները կատարվել են անցնող ամենագնացից։
Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել են երկու 15-ամյա աղջիկներ և երկու 16-ամյա տղաներ։

Վերջին օրերին ԱՄՆ-ում մի քանի զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել. հանգստյան օրերին Կոլորադոյի գիշերային ակումբում կրակոցների հետևանքով զոհվել է հինգ մարդ: Նախօրեին Վիրջինիայում հանրախանութի աշխատակիցներից մեկը սպանել էր վեց աշխատակցի, հանցագործը նույնպես մահացել էր։ ԱՄՆ-ում, ըստ Gun Violence Archive-ի վերլուծաբանների, տարեսկզբից ավելի քան 600 զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել: