Լրահոս
Քաղաքական
13:28
23.11.22
99

Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը նոր էսկալացիան կանխելու համար էր․ Աբրահամյան

Img default alt hy

Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այդ մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։

Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։

Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - նշել է նա։