Լրահոս
Քաղաքական
10:02
31.03.22
223

Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն․ Առուշանյան

Img default alt hy

Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ, գրել է Առուշ Առուշանյանը։

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։

Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:

Աստված պահապան լինի բոլորիս»։