Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:55
11.11.22
237

Ալիևը շեշտում է՝ «ադրբեջանցի զինվորն իր հողում է». թյուրքալեզու երկրները 5 տարվա ծրագիր են մշակում

Ադրբեջանի նախագահը Սամարղանդում Թյուրքական պետությունների գագաթնաժողովի ժամանակ ասել է, թե սահմանին ադրբեջանցիները հիմա կանգնած են իրենց հայրենի հողի վրա։

Ալիևն իր ելույթում հայկական կողմին է մեղադրել սեպտեմբերյան մարտերը հրահրելու համար:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում և Սոչիում ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, փակել Արցախի հարցը: