Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:04
29.10.22
113

«Ալիևը մեր մարդն է». Լուկաշենկոն Ադրբեջանը չի համարում ՀԱՊԿ երկրների թշնամի

«Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների թշնամի՞ն է»,- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստում այս հարցը ուղիղ բարձրացրել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է շատ էմոցիոնալ ու պատասխանել է իր իսկ հարցին: Ըստ նրա՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամների բարեկամ պետություններն են ու անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»,- ասել է Լուկաշենկոն: