Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
29.05.23
152

Ալիևին կրկնում է, բայց չի հասկանում. Բաքուն «հատուկ օպերացիայով» է սպառնում

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քիշնևյան հանդիպումից առաջ վերլուծաբանները կանխատեսում են, որ հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզը, որտեղ նշված կլինեն ժամկետները, պատասխանատուները։

Այսօր Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Մոլդովայի մայրաքաղաքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ մինչև այս պահը չկա համաձայնեցված փաստաթուղթ: 

Ի դեպ, Ալիևը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը, ըստ էության, պատրաստ է, քանի որ Հայաստանի ղեկավարը կատարել է իր վերջին պահանջն ու հրապարակային Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել: