Լրահոս
Հայաստան
14:00
07.04.22
687

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք  Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։

Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության  ապրիլի 7-ի նիստերի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից․«. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով»։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։