Լրահոս
Քաղաքական
23:42
16.03.25
487

Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։

Սրան զուգահեռ նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ պատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրե թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։

Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն»։