Լրահոս
12:03
29.03.22
179

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Img default alt hy

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 28-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, հայտնում են ՊՆ-ից։

Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։

Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։