Լրահոս
Քաղաքական
19:33
31.03.25
183

Ահավոր էր, շատ ուժեղ էր. Ադրբեջանը սրում է դրությունը Սյունիքի սահմանին

 

Երկօրյա դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Շատ ինտենսիվ էին այս գիշեր կրակոցները Խնածախի ուղղությամբ: Վնասված տնից նկարներ է հրապարել մեր Պաշտպանության նախարարությունը՝ հերքելով Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե նույն ժամերին հայերն են կրակել: Լիլիթ Սարգսյանն է զրուցել Խնածախի բնակիչների հետ, հետևել նաև հայ-ադրբեջանական դիվանագիտական ճակատի վերջին զարգացումներին: