Լրահոս
Արցախ
16:23
18.08.22
119

ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների։

Հանդիպմանը քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրները։

Նախարար Սարգսյանը հայտնել է, որ պատրաստակամ է օժանդակել նրանց՝ ոլորտին առնչվող հարցերի լուծման ուղղությամբ։