Լրահոս
Հասարակական
10:37
20.05.22
195

ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում երեխաներին զերծ պահել քաղաքական ենթատեքստ պարունակող միջոցառումներից

Img default alt hy

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին:

«Անդրադառնալով երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝

մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ,

միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում,

հասունության համապատասխան աստիճան:

Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով»: