Լրահոս
Աշխարհ
19:08
01.11.22
104

Աֆղանստանում թալիբները կանանց ստորաբաժանում են ստեղծել ՆԳՆ-ում

Img default alt hy

Թալիբները կանանց են վարձել Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանն առընթեր ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության ստորաբաժանումում ծառայելու համար՝ երկրում բողոքները ցրելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարության հայտարարության համաձայն, 100 կին ներկայում ուսուցում են անցնում այդ ստորաբաժանումում ծառայելու համար: Թալիբները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել նրանց պաշտոնեական պարտականությունների վերաբերյալ: Սակայն, փորձագետների կարծիքով, նրանց, հավանաբար, օգտագործելու են կանանց բողոքներին դիմակայելու համար: ՌԻԱ Նովոստիի տնօրինության տակ հայտնված տեսանյութում կանայք հանդերձվել են վահաններով ու սաղավարտներով, որոնք ոստիկանությունը սովորաբար օգտագործում Է ցույցերը ցրելու ժամանակ:

«Սա «Թալիբան»-ի մարտավարություններից մեկն Է կանանց բողոքներն ու հավաքները կանխելու համար: «Թալիբանը» դա անում Է, որպեսզի հսկողության տակ պահի (հասարակական) արձագանքը կանանց նկատմամբ վերաբերմունքի խստությանը»,-հայտարարել Է հանուն կանանց իրավունքների մարտիկ Մուհադիսա Ամինը: Ավելի վաղ հոկտեմբերին Բադախշանի և երկրի մայրաքաղաք Քաբուլի համալսարանի ուսանողուհիները ցույցի Էին դուրս եկել այն բանից հետո, երբ թալիբները մի քանի աղջիկների թույլ չեն տվել ուսումնական հաստատություններ հիջաբի բացակայության պատրվակով և հեռացրել են ուսանողուհիներին:

«Թալիբանն» արդեն այլ սահմանափակումներ Է մտցրել կանանց ու աղջիկների նկատմամբ. նրանց արգելվել Է դրսում և ավտոմեքենաներում հայտնվել առանց հիջաբի, ինչպես նաև դպրոցում սովորել վեցերորդ դասարանից հետո: Բացի այդ, մարտին թալիբները պաշտոնապես առանձնացրեցին Քաբուլում ժամանցային պարկեր այցելելու ժամանակը տղամարդկանց ու կանանց համար: