Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:00
27.10.22
81

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «պարտականությունների կատարման իմիտացիայի» համար

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը Բաքվում դիտարկում են որպես «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա»: 

Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ 

Նա պնդում է, որ, ըստ ադրբեջանական կողմի մոնիթորինգի, առաջարկվող ճանապարհները ռելիեֆի ու կլիմայի պատճառով պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության, առավել ևս միջազգային տարանցիկ երթևեկության համար։