Լրահոս
Քաղաքական
19:25
31.10.22
110

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար. ԳՇ պետ

Img default alt hy

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝ զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը համապատասխան թույլտվություն չի տվել, որպեսզի մեր ստորաբաժումները մտնեն և որոնողական աշխատանքներ իրականացնեն:
Այո, դեպք կա Կուտականի հատվածում, որ մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, որ մեր զինծառայողի դին գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»,- ասել է Ասրյանը:

Նա հայտնել է, որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

«Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ են իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար»,- ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: