Լրահոս
Քաղաքական
20:00
30.10.22
126

Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն․ Թաթոյան

Img default alt hy

Ինքնորոշումն Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի բնական իրավունքն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն:

Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքները և անվտանգությունն ապահովող բնական ճանապարհը սա է»,-նշել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:

Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։ Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից: