Լրահոս
Արցախ
12:11
23.05.22
244

Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Գեղամ Ստեփանյան

Img default alt hy

Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»,- նշել է օմբուդսմենը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շուշիի շուրջ ինտենսիվ շինարարությունը վտանգ ներկայացնում է, Գեղամ Ստեփանյանն ասել է.

«Իհարկե, վտանգ ներկայացնում է, և առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանցիները զավթել են մեր տարածքներն ու անօրինական շինարարություն են կատարում մեր տարածքում»։

Նշենք, որ այժմ Բերձորում մոտ 150 մարդ կա, դպրոցը չի գործում։ Մինչև 2020թ. Ադրբեջանի ագրեսիան ապրում էր մոտ մեկուկես հազար մարդ։