Լրահոս
Միջազգային
17:41
17.01.25
408

Ադրբեջանից կաշառք ստանալու համար դատարանում են հայտնվել Բունդեսթագի պատգամավորներ

Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ են կանգնել գերմանական Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ: Աքսել Ֆիշերի ու Էդուարդ Լինտների դատավարությունը հինգշաբթի է եղել Մյունխենում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինտները 3 միլիոն 400 հազար եվրո է ստացել Ադրբեջանից 2008-2014 թվականների ընթացքում: Դատախազները պնդում են, որ նա 2014-ից հետո ևս կես միլիոն եվրո է ստացել Բունդեսթագի, ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի անդամներին համոզելու համար, որ պաշտպանեն ադրբեջանական դիրքորոշումները: Մյուս պատգամավորը 21 հազար եվրո է կաշառք ստացել: Աքսել Ֆիշերին այդ գումարը 2016-ին է փոխանցվել: Կաշառքը ստանալուց հետո, նա գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի իշխանություններին: