Լրահոս
Քաղաքական
13:15
06.11.25
126

Ադրբեջանի տարածքով առաջինը ռուսական ցորենը Հայաստան մտավ. ղազախականը դեռ ճանապարհին է

15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերը Երևան է հասել: Հացահատիկը ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանով է մտել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան՝ Հարավկովկասյան երկաթուղով: 

Չնայած Հայաստանի իշխանությունը պնդում է, թե վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքն է, որ ապաշրջափակումն արդեն իրողություն է՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հասկացրել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը վկայող այս իրադարձությունը Մոսկվայի շնորհիվ է: