Լրահոս
Քաղաքական
22:25
18.01.23
120

Ադրբեջանի ուզածը Փաշինյանն է ասում, Միրզոյանն էլ Թուրքիա է գնում. ընդդիմությունը հարցեր չունի

Խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է: Այսպիսի մետաֆիզիկական-փիլիսոփայական հայտարարություն է այսօր խորհրդարանում արել Հայաստանի վարչապետը: 

Կառավարության հետ հարց ու պատասխանին նա կրկնել է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ են գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն: