Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:35
02.02.23
114

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները՝ հայ-թուրքական սահմանի մոտ. դարի զորավարժության վտանգավոր ուղերձը

Տարածաշրջանում փխրուն խաղաղության ֆոնին սրեր են ճոճում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց դաշնակիցների հետ: Այսօր Կարսում՝ 3 շաբաթ տևած զորավարժության վերջին օրը, հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարները:

Թուրք պաշտոնյան իր ելույթում հատուկ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտությունը: Հուլուսի Աքարի խոսքով՝ դա տնտեսական, սոցիալական լուրջ օգուտներ կտա Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին: