Լրահոս
Միջազգային
23:09
18.08.22
175

Ադրբեջանի չորս շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնում

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում անտառային հրդեհներ են մոլեգնում. Հրդեհը բռնկվել է հանրապետության միանգամից չորս շրջաններում, հայտնում է МИР 24-ը։

Պատճառը հանրապետությունում արդեն երկրորդ շաբաթը շարունակվող անոմալ շոգն է։ Հրդեհները  լեռներում են։ Հրդեհների մարումը բարդանում է ոչ միայն բարդ տեղանքով, այլև ուժեղ քամու և շոգի պատճառով։

Օդից կրակի դեմ պայքարում են  ինքնաթիռներ և երկու ուղղաթիռ, իսկ ցամաքից՝ հրշեջները, փրկարարներն ու կամավորները։

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ շոգ եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչեւ օգոստոսի 20-ը։