Լրահոս
Միջազգային
14:40
31.10.22
123

Ադրբեջանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները:

Ըստ պաշտոնական Թեհրանի՝ Աբդոլահիանն ասել է, որ Իրանը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ճիշտ ճանապարհը համարում է «3+3» ձևաչափը, և հավելել, որ Ադրբեջանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է: