Լրահոս
Հասարակական
18:20
01.11.22
144

Ադրբեջանցիներին պատրաստ են ընդունել, Թուրքիայի հետ էլ առևտուր պետք է. ՊԵԿ նախագահի կարծիքը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կարիք չի տեսնում: Բադասյանը չի կարծում, որ թուրքական շուկան կարող է կուլ տալ հայկականը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ կառավարությունը շարունակում է առաջ շարժվել ապաշրջափակման օրակարգով: Իսկ իրենք աշխատում են ապաշրջափակված ճանապարհներ ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ: