Լրահոս
Քաղաքական
23:00
05.12.22
134

Ադրբեջանցիների ոսկորների դիմա՞ց են վերադարձվել 13 հայ զինվորների աճյունները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը «Հայլուրին» պարզաբանել է, թե ինչու են 4 օր ուշացումով՝ այսօր հայտնել, որ դեկտեմբերի մեկին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ: Այդ քարտեզներում նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը:

Մեր ԱԱԾ-ն նաև հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ։