Լրահոս
Հասարակական
20:56
12.04.22
422

Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ Ղազինյան

Img default alt hy

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 

«Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:

ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:

Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:

Ամոթ մեզ բոլորիս․․․»։