Լրահոս
Քաղաքական
11:41
23.05.22
216

Աա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է․ Աբրահամյան

Img default alt hy

Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։

Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։

Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է»։