Լրահոս
Աշխարհ
22:30
03.11.22
172

8-ամյա երեխան կծելով սատկացրել է իր վրա հարձակված օձին

Img default alt hy

Հնդկաստանի Ջայպուր շրջանի Չաթիսգարխ նահանգի մի տղա կծելով սատկացրել է իր վրա հարձակված կոբրային, որին չի կարողացել ձեռքից հեռացնել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Siasat Daily-ն։

Ութամյա Դիպակը պատմել է, որ թունավոր օձը հարձակվել է իր վրա և կծել, երբ նա խաղում էր իր տան բակում։ Սողունը շրջվել է երեխայի ձեռքի շուրջը, իսկ նա փորձել է հեռացնել նրան։ Երբ նրան չի հաջողվել, տղան երկու անգամ ուժեղ կծել է կոբրային, որի հետևանքով օձը սատկել է։

Երեխային շտապ հոսպիտալացրել են և հակաթույն ներարկել։ Քանի որ կոբրան թույն չի արձակել, բժիշկները հետևել են Դիպակի վիճակին ամբողջ օրվա ընթացքում և դուրս գրել։ Չնայած «չոր» խայթոցը մահացու չէ, այն շատ ցավոտ է, և խայթոցի տեղում կարող է ուժեղ այտուց առաջանալ: