Լրահոս
Հասարակական
10:00
13.05.22
151

7 օր առաջ նավակով Սևանա լիճ դուրս եկած և անհետացած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 13-ին՝ ժամը 05:41-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։