Լրահոս
Հասարակական
20:15
16.01.25
505

62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի ստացել և դուրս է գրվել։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։