Լրահոս
Իրավական
15:56
15.01.21
63

5-րդ ալիքը, Արմնյուզը և Հ2-ը չստացան հանրապետական սփռում. հայտնի են լիցենզիա ստացած Հ/Ը-երի անունները

Img default alt hy

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք,  թե որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ

Մայրաքաղաքային սփռման 7 սլոթերի համար դիմել էին Դար 21-ը, Մո թիվի մեդիահոլդինգ ՓԲԸ-ն (Նոր Հայաստան), Արփի մեդիա ՍՊԸ-ը, Շանթ սպորտ ՍՊԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Արմնյուզ ՓԲԸ-ն, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Մուլտիմեդիա կենտրոն թիվի ՓԲԸ-ն, ԱTV  ՍՊԸ-ն, Freenews ՍՊԸ-ն:

Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ վարկանիշային քվեարկությունը կատարվելու է օրենքի ու ՀՌՀ կարգի համաձայն, որոշումն ընդունելու են  ՀՌՀ 7 անդամները:

«Նրանց որոշումների վրա չեն ազդում ո՛չ քաղաքական փոփոխությունները, ո՛չ, եթե այդպիսին լինեին, քաղաքական ճնշումները, և հանձնաժողովը պատասխանատու է իր որոշումների համար: Արդյունքները մենք չգիտենք, բայց ես երեկ նշեցի, որ մենք սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, որ որևէ ճնշում, որևէ ընկերական հարաբերություններ չեն գործում, և մենք առաջնորդվում ենք օրենքով, արժեքների մասին մեր պատկերացումներով և մեզ տված այն ահռելի փաստերով, որոնք մեզ ներկայացրել են հանձնաժողովի մեր ստորաբաժանումները: Եվ սա ասում եմ, որովհետև մենք քաղաքական շահարկումների պատճառով եղած ինֆորմացիոն հոսքերի, որը միշտ սպասվում է, երբ որ պարտվողներ կան, չենք մտնելու, նախապես ասում ենք, որ մենք առաջնորդվում ենք միայն օրենքով, մեր սկզբունքներով և մեր պատկերացումներով՝ հանրային մուլտիպլեքսի բովանդակության մասին, և գործող հեռուստաընկերությունների անցած ճանապարհով»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Մրցույթին մասնակցող հեռուստաընկերությունների ներկայացրած հայտերին գնահատական տալուց, ապա դրանք քարտուղարությանը ներկայացնելուց հետո հրապարակվեցին հաղթողների անունները: