Լրահոս
Իրավական
13:30
04.11.25
81

41-ամյա տղամարդը հետախուզվում էր թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով

Img default alt hy

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 1-ին վարչություն է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

41-ամյա տղամարդը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ: