Լրահոս
Հասարակական
11:22
01.11.22
168

39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21154»-ի ուղևորը՝ 1983 թ. ծնված Հակոբ Վարդանյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: