Լրահոս
Հասարակական
10:10
05.02.22
156

28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է «shamshyan.com»-ը։ 

Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության.նա եղել է ոչ սթափ (խմած)։