Լրահոս
Հասարակական
23:07
26.10.22
95

22-ամյա երիտասարդը բանկում փորձել էր մանրել 26 հատ կեղծ 50 ԱՄՆ դոլարանոց

Img default alt hy

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություներ էին ստացվել, որ այդ քաղաքացին «Ամերիաբանկ»-ի նշված մասնաճյուղում ցանկանում է մանրել կեղծ ԱՄՆ դոլարներ։ Պարեկները նրան ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելուց հետո անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 26 հատ կեղծ 50 ԱՄՆ դոլար։ Կասկածյալը՝ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ռուբեն Ղ-ն է, կեղծ գումարի հետ միասին ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։