Լրահոս
Հասարակական
21:49
03.01.25
2 308

20-ամյա երիտասարդը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։