Լրահոս
Հասարակական
22:40
23.11.22
133

«2 ժամ գոռում եմ, սաղ անտարբեր անցնում են». ինքնասպանության և ինքնահրկիզման փորձեր՝ մի քանի ժամում

Այսօր Գյումրիում ինքնասպանության փորձ են կանխել ոստիկանները, չորսհարկանի շենքի տանիքից իջեցրել են նետվել պատրաստվող տղամարդուն: «Հայլուր»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները շենքից դուրս հանում ինքնասպանության փորձ արած տղամարդուն: 

Դրանից մի քանի ժամ առաջ էր Գյումրիում ինքնահրկիզման փորձ արել մի ուրիշ տղամարդ ու 40 տոկոս այրվածքներով տեղափոխվել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն: