Լրահոս
Հայաստան
11:36
11.04.22
255

17-ամյա տղան դանակահարվել է իր հասակակցի կողմից

Img default alt hy

Երեկ Երևանում 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։

«Shamshyan.com»-ը գրում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, որ դանակահարվել է Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։

Կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Արթուր Ա․-ն է։