Լրահոս
Հայաստան
13:46
24.12.20
90

«12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձեւ են անում». Ադրբեջանցիները Շուռնուխում են․ News.am

Img default alt hy

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ «Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձեւ են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասել է նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։

Նշենք, որ սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։