Լրահոս
Քաղաքական
13:15
25.01.23
104

100 դիտորդ՝ Եվրամիությունից կկտեղակայվեն նաև Նախիջևանի հատվածում

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի երկայնքով, կտեղակայվի առաջիկա շաբաթներին: «Լուրեր»-ին այս տեղեկությունը հայտնել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։ 

Քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից՝ փորձագետներ և դիտորդներ: Նրանք տեղում կաշխատեն երկու տարի: