Լրահոս
Հասարակական
21:43
17.12.21
67

Ո՞ւմ «դուքյանն» է ԵՊՀ-ն. նախկին «քայլական» պատգամավորն ընտրվել է ԵՊՀ ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել նախկին «քայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա, ով պատգամավորի կարիերան ավարտել է 5 ամիս առաջ, իսկ Մայր ԲՈՒՀ-ը համարում է ապաքաղաքական կառույց: «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով ա լինո՞ւմ», «ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի» գրությամբ պաստառներով են ուսանողները համալսարան գնացել, հայտարարել, որ չեն ցանկանում Մայր ԲՈՒՀ-ը դառնա իշխանության կամակատարը: Ի դեպ՝ Հովհաննիսյանին համալսարան է ուղեկցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: