Լրահոս
Քաղաքական
21:48
17.12.21
59

«Տավրո՛ս, դու գիտես չէ՞, որ էսի քո համար չի արվում». Թալինի համայնքապետի սկանդալային ընտրությունը

Թալինում սկանդալային զարգացումներ է ունեցել համայնքապետի ընտրությունը: Ընդդիմադիր «Հայք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը վերջին պահին քվեարկել է ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին ու արագ լքել ավագանու նիստը: Գրիգորյանի ընդդիմադիր գործընկեր Դավիթ Մանուկյանը վստահ է, որ Գրիգորյանի վրա ճնշումներ են բանեցվել: